Կայծեր աչքերիցս.Բարոն Մյունխհաուզեն

Իմ ննջարանի պատուհանից երևում էր մի մեծ լիճ, որի մեջ ես տեսա վայրի բադեր։

Իսկույն հրացանս առա և արագ դուրս եկա տնից։ Գլուխս այնպես ուժեղ խփեցի դռանը, որ աչքերիցս կայծեր թափվեցին։

Ուզում եմ կրակել և հանկարծ սարսափով նկատում եմ, որ հրացանս կայծքար չունի։

Բռունցքովս ուժգին խփեցի աջ աչքիս, աչքիցս, իհարկե, կայծեր դուրս թռան, և վառոդն իսկույն բոցավառվեց։ Այո, վառոդը բոցավառվեց, հրացանը կրակեց, և ես մի զարկով տասը հրաշալի բադ սպանեցի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով