Աշխատանք 2

Ես այս 4 տարվա մեջ ավելի լավ եմ իմացել անգլերենը: Իմ ամենա սիրելի դասը մաթեմատիկան է, բայց բացի այդ ես շատ եմ սիրում բոլոր մյուս առարկաները: Ես դպրոցում դարձել եմ ավելի ընկերասեր:

Աշխատանք 1. Հեքիաթը համառոտ պատմել հերոսներից մեկի անունից

Հեքիաթի Վեռնագիրը՝«Ճամփորդները»Հովհաննես Թումանյան

Հեքիաթը պատմում եմ շան անունից:

Մի օր ես բակում պառկած էի, երբ աքլորը ինձ ասաց.

-Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա։

Ես պատասխանեցի.

Ես էլ չգիտեմ։ Աքաղաղը առաջարկեց, որ միասին ճամփորդենք։ Գնանք,տեսնենք, թե դիմացի սարի ետևում ի՞նչ կա։ Ես համաձայնվեցի, և գնացինք, իրիկունը հասանք մի անտառ։ Գիշերը մնացինք այնտեղ։ Ես պառկեցի թփի տակ, իսկ աքաղաղը բարձրացավ ծառին և քնեց։ Առավոտյան ինձ մոտ եկավ աղվես: Ես հարձակվեցի նրա վրա, հետո նա սկսեց փախչել ես էլ վազեցի նրա հետևից:

Վարդը

Բանաստեղծությունը պատմել վարդի անունից:

Ես տեսա մի տղա, որը ասաց, որ ինձ կպոկի: Ես էլ նրան ասացի, որ, եթե ինձ պոկի,ես նրան կծակեմ, որ չմոռանա ինձ: Նա ինձ պոկեց, ես էլ նրան ծակեցի:

Բանաստեղծությունը պատմել տղայի անունից:

Ես մի վարդ տեսա,ուզեցի նրան պոկել: Եվ ես նրան ասացի, որ կպոկեմ, բայց նա ինձ պատասխանեց, որ նա ինձ կծակի, որ ես նրան չմոռանամ: Ես նրան պոկեցի, նա էլ ինձ ծակեց:

Հայոց լեզու. 04.26.2023

Փոքրիկ աղջիկը բակում հեծանիվ է վարում:

Լևոնը գնդակ է խաղում, իսկ Էսթերը պարան է թռնում:

Ո՞վ է դուռը թակում:

Ո՞ւմ պայուսակն է սա:

Վազի’ր, շան ետևից:

Ուռա՜, վաղը իմ ծնունդն է:

Հե՜յ, ո՞վ կա այստեղ:

Նարե’կ, դուռը փակի’ր:

Երեխանե’ր, ո՞վ է ուզում կարդալ:

Ստեֆանի’, ինչու՞ ես լաց լինում:

Ադրիե’լ, զգու’յշ շարժվիր:

Սիրու’ն, Էլինա ի՞նչ ես ուզում:

Փոքրի’կ, տղա արի’ կոնֆետ տամ:

Մայրը. Հովհաննես Թումանյան

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

  • Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևիցնրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։
    Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանքհանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք մեռած, ընկած է ծառի տակին։
    Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:
    1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Զվար□, քաղ□ր, վերադար□ել, ի□ավ:
    Զվարթ, քաղցր, վերադարձել, իջավ:
  1. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.
    ա/ ծիծաղելով
    բ/ թռչկոտելով
    գ/ ճչալով
    դ/ մկկալով
  2. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):
    Դեպք-պատահար
    Ուրախ-զվարճ
    Վայրկյան-ակնթար
    Զիլ-սուր:
  3. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
    ա/ իրիկնապահ-բարդ
    բ/անզգույշ-ածանցավոր
    գ/փոքրիկ-պարզ
    դ/այնտեղ-բարդ
  4. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական և դարձրու՛ հոգնակի:
    Դուռ-դռներ
    Ծիծեռնակ-ծիծեռնակներ
    Սրահ-սրահներ
    Մայր-մայրեր
  5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.
    ա/ վազեցինք-գոյական
    բ/ երկար- ածական
    գ/ կտուց-գոյական
    դ/ դեղին-ածական
  6. Գտի՛ր տրված նախադասության մեջ գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։
    Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:
  7. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ: Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։
  8. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
    Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:
  9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
    Ծիծեռնակները ունեն սովորություն, երբ իրենց երեխան վտանգի մեջ է նրանք վտանգի դնելով իրենց կյանքը կպաշպան են իրենց երեխաներին:
    11.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.
    ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը
    բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին
    գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը
    դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը
  10. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.
    ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի
    բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին
    գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից
    դ/ ծլվլում էր երկինքին
  11. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
    Երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին, որովհետև այդ ամեն ինչը շատ արագ եղավ:

Վաճառականի խիղճը.փախադրություն

1.Համառոտ փոխադրի՛ր պատմությունը:

Մի գյուղացի որոշում է տանել իր տղային վաճառականի մոտ, որ աշխատի: Աշխատավարձի չափը գյուղացին թողնում է վաճառականի խղճին: Տարիներ անց տղան դառնում է լավ գործակատար: Մի օր տղան մայրիկից նամակ է ստանում այն մասին, որ նրա հայրը մահամերձ է: Մայրը խնդրում է տղային, որ աշխատավարձ վերցնի և վերադառնա տուն: Սակայն վաճառականը տղային աշխատավարձ չի տալիս: Տղան լուր է տարածում, որ վաճառականը մահացել է: Վաճառականը այդ իմանալով գնում է թագավորի մոտ բողոքելու: Թագավորը իմանալով ողջ պատմությունը՝ փորձության ենթարկում վաճառականին և տղային: Թագավորը պարզում է մեղավորին՝ վաճառականին, և պարգևատրում տղային:

2.Բնութագրի՛ր վաճառականին, տղային, տղայի հորը, թագավորին:

Վաճառականը Անխիղճ էր և չար էր, որովհետև նա չխղճեց տղային և ուզեցավ, որ նրան սպանեն:

Տղան աշխատասեր էր, բարի և հարուստ: Նա աշխատասեր էր, որովհետև նա տարիներ անց դառնում է լավ գործակատար: Նա բարի էր, որովհետև նա խղճեց վաճառականին: Նա հարուստ էր, որովհետև վաճառականի մահից հետո թագավորը պարգևատրում տղային:

Տղայի հայրիկը մահամերձ էր և ազնիվ: Տղայի հայրիկը մահամերձ էր, որովհետև նա մահացել էր: Տղայի հայրիկը ազնիվ էր, որովհետև նա ազնիվ պայմանավորվեց վաճառականի հետ:

Թագավորը հարուստ էր և ազնիվ: Թագավորը ազնիվ էր որովհետև, նա կարողացավ որոշել, թե ով է մեղավորը:

Իմ Պապը. Առաջադրանքներ

Բառարանի օգնությամբ բացատրիր շիվ, պայտել, մանգաղ, դաստակ, պաղել, մաճ բառերը:

Շիվ-ճյուղ

Պայտել-լուսնել

Մանգաղ-մարանդի

Դաստակ-ձեռնաթաթ

Պաղել-մրսել

Մաճ-գութան 

Բնութագրիր պապին:

Պապը շատ աշխատասեր մարդ էր և նա շատ ուժեղ պապիկի համար:

 Նկարագրիր պապին:

Պապը ծալված ծնկներով և քարացած էր:

 Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը՝ ինչ անել, ինչ լինել:

Տնկել, շարել, պայտել, խոսել, հոսել, բահել, քնել, արտասվել, պահել, պաղել, խառնվել:

Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության:

Գուղում բոլորը հույսը դրել էին ծեր պապիկի վրա գյուղում բոլորը թույլ և ոչ աշխատասեր մարդիկ էին, իսկ գյուղի կյանքն լավն էր մենակ պապիկի օգնությամբ:

Պատմի՛ր քո պապիկի մասին։

Իմ պապիկի անունը Լյուդվիգ է: Նա գեր հոգատար, հումորով և աշխատասեր է, բայց ունի մի թերություն հաճախ է բարկանում ինձ վրա առանց ճշտելու իրական պատճառը: Շատ լավ խոհարար է, բայց նա ինժեներ է: Իմ պապիկը միջին հասակի է, ուժեղ է, սիրում բոլոր իր հարազատներին, մուգ կապույտ գույն, չի սիրում փնթիություն և աղմուկ: Նա զարմանում է իմ ռուսերեն խոսելու ունակության վրա:

Բարև Գարուն

Սեմ Սեմանյան

Նա շա՜տ սիրուն է, բույսաշատ է և տաք է:

Նա չարաճճի է:

Նա սիրում է տաքություն, բնություն և կենդանիներին:

Նա չի սիրում աղտոտել, սպանել և գողանալ:

Նա նման է ամռանն և մի քիչ աշնան:

Զարմանում է, երբ մարդիկ երկիրը չեն աղտոտում:

Ուրախանում է, երբ մարդիկ երկիրը չեն աղտոտում:

Տխրում է, երբ մարդիկ երկիրն են աղտոտում:

Ծիծաղում է, երբ մարդիկ ուզում են երկրին վատ բան անել, բայց հակառակը երկրին օգնում են:

Վախենում է, երբ կարող է լինել երկրաշարժ:

Ուզում, որ պատերազմները վերջանան: